Վարչապետը՝ Վանեցյան-Խաչատրյան հեռախոսազրույցի մասին. Տեղի է ունեցել գաղտնալսում![]() 11 սեպտեմբերի 2018 - 14:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին գաղտնալսել են: Նա ասել է, որ ամբողջությամբ տիրապետում է Մարտի 1-ի իրադարձությունների մանրամասներին և դրան հաջորդած զարգացումներին: «Բայց այսօր, ձեր թույլտվությամբ, այդ մանարամսներին չեմ անդրադառնալու: ԱԱԾ տնօրենը կանի ասուլիս և կպարզաբանի ամեն ինչ լրագրողներին: Ըստ էության տեղի է ունեցել գաղտնալսում, ով է արել այդ գաղտնալսումը, ով է արել, ինչ նպատակով, արդյոք օրենքով նա ուներ այդ իրավունքը», - ասել է նա: Փաշինյանը ևս մեկ անգամ նշել է, որ Մարտի 1-ի մարդասպանները փորձում են ճողոպրել: «Տասը մարդ գնդակահարածները, երևանցիների պատուհաններին կրակածները, օլիգարխների թիկնապահներին զինածները, սահմանից զինվորին Երևան բերածները պատասխանտվության են ենթարկվելու»,- ասել է վարչապետը: Փաշինյանն ասում է, որ սոցիալական ցանցերում կեղծ էջեր են բացել, լրատվամիջոցներ են գնել՝ Հեղափոխությունն ու իր ընտանիքի հեղինակությունը փորձում են արատավորել: Ըստ նրա, եթե երկրում կա քաղաքական հետապնդում, ապա ինչպես էՄարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ, կամ ինչպես է նա լրատվամիջոցներ գնում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |