ՀՀ-ում արգենտինական տանգոյի շաբաթ է11 սեպտեմբերի 2018 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մեկնարկել է «Արգենտինական տանգոյի շաբաթ» (սեպտեմբերի 10-16-ը), որին կմասնակցեն արգենտինացի պարողներ Խորխե Մենդոսան և Անաբել Սալդանյա Մարտինեսը, ինչպես նաև Խուլիո Սաավեդրան և Տեկլա Գոգրիչիանին: Տանգոյին նվիրված մի շարք միջոցառումներ կանցկացվեն ոչ միայն Երևանում, այլ նաև` Գյումրիում և Իջևանում: Ամբողջ շաբաթվա ընթացքում հնարավորություն կլինի մասնակցելու տանգոյի մի շարք միջոցառումների, ներառյալ` արգենտինական հռչակավոր այս պարի մասին պատմող վավերագրական ֆիլմերի շարքի ցուցադրության, ինչպես նաև նվագախմբի մասնակցությամբ համերգի, որին կհետևի վարպետության դաս տանգոյի բոլոր սիրահարների համար: Սեպտեմբերի 11-ին ժամը 19.00-ին կարելի է դիտել «Վերջին տանգոն» ֆիլմը, սեպտեմբերի 12-ին ժամը 19.00-ին` «Պիչուկո»ֆիլմը, իսկ սեպտեմբերի 13-ին ժամը 19.00-ին՝ «Տանգոն», որը կփոխանցի արգենտինական տանգոյի ամբողջ կիրքը: Ֆիլմերը կցուցադրվեն ՀԲԸՄ (Հայկական բարեգործական ընդհանուր միություն) Երևանի մասնաճյուղում (Մելիք Ադամյան 2): Ֆիլմերը անգլերեն ենթագրերով են: Ցուցադրությունների մուտքն ազատ է: Այնուհետև տանգոյի ոգին կուղևորվի Իջևան, որտեղ սեպտեմբերի 14-ին ժամը 18:00-ին, Շատրվանների հրապարակում կմեկնարկիտանգոյի գեղեցիկ շոուն, որին կհետևի վարպետության դաս: Սեպտեմբերի 15-ին, ժամը 19:30-ին արդեն Գյումրիի Թատերական հրապարակումկկայանա տանգոյի վառ ներկայացում: Արգենտինական տանգոյի շաբաթը կեզրափակվի սեպտեմբերի 16- ին, ժամը 18:00-ին, Գաֆեսճեան քանդակների պարտեզում կայանալիք համերգով և վարպետության դասով: Ինչպես նշել է Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, այս միջոցառումները նպատակ ունեն մշակութային կամուրջի միջոցով էլ ավելի մոտեցնելու երկու ժողովուրդներին, հատկապես այնպիսի զգացմունքային ու կրքոտ պարի միջոցով, ինչպիսին է տանգոն: «Արգենտինական տանգոյի շաբաթն» անցկացվում է արդեն երկրորդ տարին անընդմեջ, որի կազմակերպիչն է Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը, իր գործընկերներ Converse Bank-ի, Karas Wines-ի և ՀԲԸՄ Հայաստանի հետ միասին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |