ԱԱԾ տնօրեն․ Քոչարյանի ունեցվածքը 100 միլիոնավոր դոլարների է հասնում![]() 11 սեպտեմբերի 2018 - 17:31 AMT PanARMENIAN.Net - ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասուլիս են տալիս սեպտեմբերի 11-ին տարածված ձայնագրության վերաբերյալ։ Ավելի վաղ, համացանցում է հայտնվել Վանեցյանի և Խաչատրյանի հեռախոսազրույցը Մարտի 1-ի գործով մեղադրյալների վերաբերյալ: Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահՌոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի ուեցվածքին՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասել է, որ փաստերով են խոսելու: «Խոսքը 100 միլիոնավոր դոլարների մասին է»,-ասել է Վանեցյանը: Նա հավելել է նաև, որ խոսքն այն մասին է, թե ինչպես է Քոչարյանը ձեռք բերել«Կոնգրես» հյուրանոցը 6 մլն դոլար կաշառքի դիմաց։ «Ձեզ կտա՞ն 6 մլն դոլար հենց այնպես, ունենք ցուցմունք, ունենք հիմնավորում, ունենք սխեմա, ինչպես է Քոչարյանի ընտանիքը սեփականատեր դառնում», - հարցրել է նա։ Վանեցյանը հայտարարել է, որ հարուցվել է քրգործ 1 շաբաթ առաջ՝ փողերի լվացման մասով։ «Այն մարդիկ, որ ասում են՝ ուր են Սաշիկի 50 տոկոսները: Ասեմ՝ դրանք բանկում պահված են, առաջիկայում ամբողջը կհրապարակվի։ Երկրից գողացված են միլիարդավոր դոլարներ»,-ասել է Վանեցյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |