«Տատիկիս վարսերը» ֆիլմի անձնակազմը մտադիր է դատի տալ ՀՀ մշակույթի նախարարությանը13 սեպտեմբերի 2018 - 12:24 AMT PanARMENIAN.Net - «Տատիկիս վարսերը» ֆիլմի արտադրությամբ զբաղվող «Պարալլելս ֆիլմպրոդաքշն» կինոընկերությունը դիմում է հանրությանը՝ ՀՀ մշակույթի նախարարության և ազգային կինոկենտրոնի դեմ դատական հայցի ծախսերը հոգալու նպատակով հանգանակություն սկսելու համար։ «Պարալլելս ֆիլմպրոդաքշն» կինոընկերությունը հայտնի է «Խճճված զուգահեռներ» (2009), «Փասիանի որսորդը» (2013), «Կիսալուսնի ծովածոցը» (2014) ֆիլմերի արտադրությամբ: Ըստ կինոընկերության, «արդեն երկու տարի է ՀՀ մշակույթի նախարարության և ազգային կինոկենտրոնի կողմից իրականացվում է «Տատիկիս վարսերը»՝ Հայաստան-Բուլղարիա-Ռուսաստան-Գերմանիա, միջազգային կինոնախագծի տապալման համակարգված ծրագիր»։ «Վարչական լծակների կիրառմամբ, հիշյալ կառույցները ոչ մի բանի առաջ կանգ չեն առել․ խախտվել են պայմանագրային պարտավորությունները, կասեցվել է արտադրության ընթացքը, սառեցվել են արտասահմանյան ներդրումները, ֆիլմի արտադրությանը հասցվել է խոշոր չափի ֆինանսական վնաս։ Մեր կինոընկերությունը կանգնել է սեփական հայրենիքում ֆիլմի արտադրությունը շարունակելու անհնարինության խնդրի առաջ»,-ասվում է հայտարարության մեջ։ Ընկերությունը նշում է, որ այլ բան չի մնում, քան դիմել ՀՀ արդարադատությանը՝ ընկերության իրավունքները պաշտպանելու և ֆիլմին հասցված վնասը վերականգնելու համար։ «Պարալլելս ֆիլմպրոդաքշն» կինոընկերությունը դիմում է հանրության օգնությանը դատական հայցի ծախսերը ծածկելու հարցում։ «Վստահ եղեք, Հայաստանում կամ Եվրոպական դատարանում, միևնույն է, մենք հասնելու ենք արդարության... Ջանք չենք խնայելու դատավարության ընթացքը լուսաբանելու և հաշվետու լինելու հարցում։ Հանրությունը պարբերաբար կտեղեկանա ֆիլմին աջակցություն ցուցաբերած մարդկանց և գումարի չափի մասին։ Աջակցողների անունները, անկախ գումարի չափից, կհիշատակվեն «Տատիկիս վարսերը» ֆիլմի տիտրերում՝ որպես մեր շնորհակալության և ձեր աջակցության հավաստիացում»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարությունը ստորագրել են «Տատիկիս վարսերը» ֆիլմի անձնակազմի անդամներ Հովհաննես Գալստյանը, Լաուրա Քլևերը՝ Գերմանիա, Վասիլի Շարկևիչը՝ Բուլղարիա: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |