Պեսկով. Պուտինը մտադիր չէ հեռանալ ՌԴ նախագահի պաշտոնից17 սեպտեմբերի 2018 - 10:51 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է չինացի գործարար, Alibaba կորպորացիայի ղեկավար Ջեկ Մային, որ մտադիր չէ թոշակի անցնել: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա.Կրեմլ.Պուտին» ծրագրին տված հարցազրույցում: Պատմելով Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում գործարարների հետ Պուտինի հանդիպման մասին՝ Պեսկովը նշել է, որ Պուտինը հետաքրքրվել է, թե իրոք չինացի գործարարը մտադիր է թոշակի անցնել: «Ամբողջ աշխարհն էր քննարկում այն նորությունը, թե Ման մտադիր է թոշակի գնալ, և, Պուտինը, դիմելով նրան որպես երիտասարդի, հարցրել է. «Ինչո՞ւ եք ուզում թոշակի անցնել, ինչպե՞ս կարող եք ձեր այդ էներգիան ունենալով»: Դա ասում է նախագահը, որն արդեն 65 տարեկան է: Սակայն, Պուտինն ասել է Մային. «Ես նման մտադրություն չունեմ»,-հավելել է Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը: ՌԴ նախագահի հանդիպումը ՌԴ և արտասահմանյան գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում: The New York Times-ը հայտնել էր, որ Ման թոշակի է անցնում սեպտեմբերի 10-ից, երբ կլրանա նրա 54 տարին: 2013-ին Ման հեռացավ Alibaba կորպորացիայի գործադիր տնօրենի պաշտոնից, սակայն մինչ օրս մնում էր ընկերության դեմքը: Ակնկալվում է, որ նա լիազորությունները կհանձնի գլխավոև տնօրեն Դենիել Չժանգուին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |