«Իմ քայլը»՝ Զոհրաբյանի ելույթի մասին. Նման ձևով բանավեճի չեն հրավիրում17 սեպտեմբերի 2018 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Երևանու ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանին բանավեճի առաջարկ չի հնչել, PanARMENIAN.Net -ի հետ զրույցում հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը: Նա հավելել է, նաև, որ Մարությանը պատրաստ է բանավեճի, եթե ներկա լինեն ուժերի ցուցակները գլխավորող բոլոր թեկնածուները, այլապես ստացվում է, որ կարևորություն է տրվում մի կամ մի քանի թեկնածուի, իսկ մյուսները ստորադասվում են: Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանի` Մարությանին «առանց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանավեճի կանչելու» մասին հայտարարությանը, Կոստանյանը նշել է, որ այդ ոճով և տոնով բանավեճի չեն կանչում: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ԲՀԿ-ի նախաձեռնած հանրահավաքի ժամանակ Զոհրաբյանն ասել էր՝ «թքեմ նման տղամարդու երեսին, դուխ ունեք` եկեք այստեղ բանավիճենք»: «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուին ամեն օր հրավիրում ենք բանավեճի, փախչում է, գա, ի՞նչ խոսի, գա, իմ հետ քաղաքական հարթակում ի՞նչ բանավիճի», - ասել է Զոհրաբյանը Մարությանի մասին՝ հավելելով, որ «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բոլոր բարեկամները «Իմ քայլը» դաշինքի ցուցակում են»: «Հայկական ժամանակի» փոխանցմամբ, ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հերքել է Զոհրաբյանի այդ խոսքերը: «Մեր ցուցակում կա Միքայել Հասրաթյան, բայց նա կապ չունի Միքայել Մինասյանի (ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան-խմբ.) մորեղբոր տղայի հետ: Տիկին Զոհրաբյանը նաև նշեց մեկ անձի մասին, որը Զորի Բալայանի բարեկամն է: Մենք պատկերացում չունենք, թե ում մասին է խոսքը: Վիկտոր Մնացականյանը Միքայել Մինասյանի սանիկն է, նա շատ ակտիվ մասնակցել է Հեղափոխության օրերին տեղի ունեցող ակցիաներին: Կան դրա տեսանյութերը: Հայտնի ակցիան՝ գորգերով, որն Աբովյան փողոցում տեղի ունեցավ, դրա հեղինակը նա էր»,- ասել Նազարյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |