ԱՄՆ դեսպանությունը $80,000 գույք է նվիրաբերել Ծիածանի և Ամբերդի դպրոցներին19 սեպտեմբերի 2018 - 10:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչների հետ միասին այցելել է Ծիածան և Ամբերդ համայնքների դպրոցներ՝ նվիրաբերելով ընդհանուր առմամբ 80,000 դոլար արժողությամբ նոր դպրոցական գույք, ուսումնական պարագաներ, կահույք, մարզասարքեր և խոհանոցային սարքավորումներ: Այս դպրոցներն ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի հավելյալ գույքի ծրագրի շահառու էին ընտրվել 2015թ. դեսպան Միլսի այցելությունից հետո, երբ նա առիթ էր ունեցել անձամբ տեսնել, թե ինչպես է իրականացվում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության հիմնական դպրոցի երեխաների դպրոցական սննդի ապահովման ծրագիրը: «Այս դպրոցներ մոտ երեք տարի առաջ կատարած իմ այցից հետո ուրախ եմ կրկին այստեղ լինել և ուրախ եմ, որ կարողացա կատարել դեռևս այն ժամանակ տված իմ խոստումը: Այժմ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության հետ աշխաատանքում դուք արդեն ունեք անհրաժեշտ գույք ու սարքավորումներ, որպեսզի ձեր համայնքների մոտ 300 դպրոցականապահովվի տաք կերակրով և ունենան ուսման համար անհրաժեշտ միջոցներ», - ասել է դեսպան Միլսը՝ խոսքն ուղղելով համայնքների բնակիչներին, դպրոցների անձնակազմին և աշակերտներին, հայտնում է դեսպանատան մամուլի ծառայությունը: ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի հավելյալ գույքի ծրագիրն Ամբերդ և Ծիածան համայնքներում նպատակ ունի աջակցել դպրոցներին՝ ապահովելով նոր գույք և սարքավորումներ, ինչպես նաև փոխլրացնել այլ կազմակերպությունների, այս պարագայում՝ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը: Ծիածանի դպրոցում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպության օժանդակությամբ դպրոցական սննդի ծրագիրը մեկնարկել էր 2015թ. սեպտեմբերից և դպրոցի 300 աշակերտների կեսն այս ծրագրով ստանում էին տաք կերակուր: Ամբերդում դպրոցական սննդի ծրագիրը մեկ տարի շուտ էր մեկնարկել և սնունդ տրամադրվում էր դպրոցի 244 աշակերտներից շուրջ 120-ին: Դպրոցական սննդի ծրագիրը սոցիալական ուղղվածության ծրագիր է, որը միտված է կայուն սննդի ապահովմանը դպրոցներում, ինչը թույլ է տալիս երեխաներին առավել կենտրոնանալ ուսմանը և դասերին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |