Բաքվի փողոցները հեղեղվել են, ցեխահրաբուխ է ժայթքել (վիդեո) 23 սեպտեմբերի 2018 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին Բաքվի Ղարադաղի շրջանում հրաբուխ է ժայթքել: Օտմա-Բոզդաղ ցեխահրաբխի ժայթքումը տեղի է ունեցել առավոտյան ժամերին և դեռևս շարունակվում է: Այդ տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարությունը, գրում է Trend-ը: Բոցի բարձրությունը հրաբխի խառնարանում հասնում է 200-300 մետրի: Նշվում է նաև, որ տարածքում առաջացել են բազմաթիվ ճաքեր, մինչև 40 մ խորությամբ: Սեպտեմբերի 23-ի վաղ առավոտից նաև Բաքվի փողոցներն են հեղեղվել՝ հորդառատ անձրև է տեղացել:
Ջրով են ծածկվել Ադրբեջանի մայրաքաղաքի գլխավոր փողոցներն ու պողոտաները: Սոցցանցերի օգտատերերը լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակում: Հեղեղվել են նաև մետրոպոլիտենի կայարաններից մի քանիսը: Մասնավորապես, ջրածածկ են «Մեմար Աճեմի» մետրոյի կայարանի մուտքն ու ելքը, գրում է Haqqin.az-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |