Իսրայելը խոցված Իլ-20-ի համար ՌԴ պատասխան քայլերից է վախենում

Իսրայելը խոցված Իլ-20-ի համար ՌԴ պատասխան քայլերից է վախենում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի պատասխան գործողությունները Սիրիայում ռուսական Իլ-20-ի խոցմանը կարող են հանգեցնել Իսրայելի ՌՕՈւ թռիչքների գոտու սահմանափակման երկրի տարածքում, գրում է ՌԻԱ Նովոստին Haaretz-ի վրա հղումով:

Ըստ պարբերականի, Իսրայելում հուսով են, որ ՌԴ իշխանությունները կսահմանափակվեն երկինքը միայն մեկ շաբաթով փակելով և չեն արգելի թռիչքներն ռուսական ռազմակայանների մոտակայքում: Նման պատժամիջոցները կարգելափակեն Իսրայելի մուտքը Դամասկոսից դեպի հյուսիս ընկած տարածք, իսկ դա թույլ կտա Սիրիայի կառավարական զորքերին անվտանգության գոտիներ ստեղծել, իսկ Իրանին՝ ամրապնդել դիրքերը տարածաշրջանում:

Ըստ Իսրայելի ՊՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանի, երկու երկրների միջև լավ հարաբերություններ են ձևավորված և Իսրայելը շփոթված է այդ ողբերգության պատճառով:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատասխան քայլեր է ձեռնարկելու: Ըստ նրա, այդ քայլերը «բոլորը կնկատեն»:

Իսրայելի զինվորականներն իրենց հերթին հայտարարել են, որ ՌԴ զինվորականների մահվան պատճառը, հնարավոր է, եղել է սիրիկան ՀՕՊ համակարգերի անկանոն կրակը ցամաքից: Իսրայելի ՊՆ-ն հավաստիացնում է, թե իսրայելյան ինքնաիթռներն արդեն Իսրայելի տարածքում էին և պատրաստվում էին վայրէջքի:

Սեպտեմբերի 17-ին Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի տարածքը: Ըստ ՌԴ ՊՆ-ի, սեպտեմբերի 17-ին 22:00-ին Իսրայելի օդուժի 4 F-16-ները կառավարվող ավիացիոն ռումբերով հարվածել են սիրիական օբյեկտներին Լաթաքիա քաղաքի շրջանում:«Իսրայելյան ինքնաթիռները միտումնավոր վտանգավոր իրավիճակ են ստեղծել նավերի և ինքնաթիռների համար: Ռմբակոծությունն իրականացվել է ֆրանսիական «Օվերն» նավից ոչ հեռու՝ ՌԴ Իլ-20 վայրէջքի գնացող ինքնաթիռի անմիջական հարևանությամբ»,-ասել է ՊՆ ներկայացուցիչը:

Մինչդեռ ԱՄՆ-ն Սիրիային է վերագրում ռուսական ինքնաթիռի խոցման մեղքը: CNN-ի զրուցակիցը ԱՄՆ պաշտոնյաների թվից, իր աղբյուրների վրա հղումով, պնդում է, որ ինքնաթիռը խոցել են սիրկական ՀՕՊ ուժերը : Ըստ նրա, սիրիացիները փորձել են կասեցնել Իսրայելի օդուժի գրոհը Լաթաքիայի ուղղությամբ և պատահաբար խոցել են ռուսական ինքնաթիռը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---