Թբիլիսիում բոլոր տաքսիները սպիտակ կներկեն

Թբիլիսիում բոլոր տաքսիները սպիտակ կներկեն

PanARMENIAN.Net - 2019-ի հոկտեմբերի 1-ից Թբիլիսիում բոլոր տաքսիները սպիտակ պետք է լինեն: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է քաղաքապետ Կախա Կալաձեն: «Մենք շատ ենք մտածել և որոշեցինք, որ գույնը սպիտակն է լինելու, որը պարտադիր կդառնա 2019-ի հոկտեմբերից»,-հայտարարել է Կալաձեն:

Այդ նույն ժամկետից տաքսի ծառայություն այլևս չեն կարողանա մատուցել երեք դուռ ունեցող և աջակողմյան ղեկով մեքենաները: Ըստ Կալաձեի, այս փուլում տաքսի ծառայության ավելի քան 6.200 թույլտվություն է տրվել: 2019-ի հոկտեմբերի 1-ից առանց արտոնագրի տաքսիների գործունեությունը կտուգանվի 200 լարիով, գրում է «Գրուզիա-Online»-ը:

«Ուզում եմ բոլորին զգուշացնել, որ մոտեցումը խիստ է լինելու՝ տուգանքը 200 լարի կկազմի: Թույլտվության արժեքը տարեկան 100 լարի կլինի, հիբրիդային ավտոմեքենաների համար՝ 50 լարի, էլեկտրամոբիլների համար՝ անվճար»,-հայտարարել է Կալաձեն:

Կախա Կալաձեն Թբիլիսիի քաղաքապետ է ընտրվել 2017-ի հոկտեմբերին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---