Դավիթ Սանասարյան. 1,5 մլրդ դրամ հետ կբերվի պետբյուջե![]() 27 սեպտեմբերի 2018 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայտարարել է, որ առաջիկա երեք ամիսների ընթացքում 1,5 մլրդ դրամ հետ կբերվի պետբյուջե, մասնավորապես՝ «Հայրենիք-Սփյուռք», «Լուսանշան» ՊՈԱԿ-ներից, Բարձրավոլտ էլեկտրացանցերից: Նրա խոսքով՝ հաջորդ շաբաթ վարչապետին կներկայացվեն Ագրարային համալսարանի և Էջմիածնի քաղաքապետարանում արված ստուգումների արդյունքները, հայտնում է Panorama.am-ը: Դավիթ Սանասարյանը տեղեկացրել է, որ «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ից արդեն 48 մլն դրամ վերադարձվել է պետբյուջե. «Կա ժամանակացույց, որ կարճ ժամանակում մնացածն էլ կվերադարձվի»: Անդրադառնալով այն հարցին, թե որքանով դա առնչություն ունի սփյուռքի նախկին նախարարի հետ՝ վերահսկողական ծառայության պետն ասել է, որ ինքը չի կարող այդ հարցին պատասխանել, պետք է իրավապահ մարմիններից ճշտել: Խոսելով պետությանը պատճառած վնասն ինքնակամ փոխհատուցելու դեպքերի մասին՝ Դավիթ Սանասարյանը նշել է, որ իր ասուլիսից հետո գյուղապետերից մեկը պատրաստակամություն է հայտնել 17 մլն դրամ վերադարձնել: «Մենք համառորեն շարունակում ենք մեր պարտականությունները կատարել»,- հերքել է Դավիթ Սանասարյանը լուրերը, թե՝ ինքը և ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն առաջիկայում հրաժարական են տալու։ Նրա խոսքով՝ հրաժարականի որևէ հիմք չի տեսնում, իսկ եթե հիմք լինի, բնականաբար, ըստ նրա, հրաժարական կտան: «Մենք փոքրուց չենք երազել այսպիսի պաշտոններ զբաղեցնել, մեր նպատակն այլ է եղել։ Մենք խնդիր ենք դրել, որ նախորդ իշխանությունները պետք է հեռանան, ինչ-որ մասով դրան հասել ենք, հիմա նոր կառավարություն եք տեսնում, մի մասն էլ առաջիկայում կտեսնեք»,- նշել է Դավիթ Սանասարյանը: Ավելի վաղ Սանասարյանը հայտարարել էր, որ «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ում 40 մլն դրամով նվազեցրել են նախահաշիվային արժեքը, 140 մլն դրամ առաջիկայում պետբյուջե կվերադարձվի այս ընկերության կողմից։ «Լուսանշան» ՊՈԱԿ-ից արված խախտումների համաձայն, պետբյուջե է վերադարձվելու 210 մլն դրամ»։ Սանասարյանը նաև հավելել էր, որ ստուգումները պաշտպանության նախարարությունում մի քանի ամսով կհետաձգվեն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |