Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը նվազել է 12.7%-ով

Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը նվազել է 12.7%-ով

PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալությունում գրանցված գործազուրկների թիվը 2018 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 68,694, ինչը 12.7%-ով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 78,709-ից:

Ազգային վիճակագրական ծառայանության տվյալների համաձայն` ընթացիկ տարվա օգոստոս ամսին պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմել է 67,024, ինչը 2017 թվականի նույն ամսվա նկատմամբ նվազել է 10%-ով:

Զբաղվածության պետական գործակալությանում գրանցված 82,660 մարդ է աշխատանք փնտրել օգոստոսին, ինչը 7,5%-ով քիչ է նախորդ տարվա օգոստոսի ցուցանիշից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---