Մակեդոնիայի վերանվանման հարցը կլուծվի խորհրդարանում

Մակեդոնիայի վերանվանման հարցը կլուծվի խորհրդարանում

PanARMENIAN.Net - Մակեդոնիայի վերանվանման հարցը կլուծվի խորհրդարանում: Խորհրդարանականները կհաստատեն իրենց հստակ համաձայնությունը վերանվանմանը: Այդ մասին հայտարարել է Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը:

Վերանվանման որոշում ընդունելու համար հարկավոր են խորհրդարանի պատգամավորների երկու երրորդի ձայները, գրում է Deutsche Welle-ն:

Ավելի վաղ Մակեդոնիայում երկրի վերանվանման վերաբերյալ հանրաքվե է անցկացվել, որին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 35 տոկոսը: Ըստ ԿԸՀ-ի, մասնակիցների 91,4 տոկոսը կողմ է արտահայտվել վերանվանմանը, դեմ է՝ 5,7 տոկոսը:

Հանրաքվեում Մակեդոնիայի բնակիչները պետք է պատասխանեին այն հարցին, թե համաձայն են արդյոք, որ հանրապետությունը վերանվանվի Հյուսիսային Մակեդոնիա: Վերանվանումը թույլ կտա երկրին ապագայում անդամակցել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին:

Ընդլայնման և հարևանության քաղաքականության գծով եվրահանձնակատար Յոհաննես Հանը համարել է, որ հանրաքվեի արդյունքները զգալի աջակցություն են Հունաստանի հետ համաձայնությանը:

Հունաստանի ԱԳՆ-ն, իր հերթին, հակասական է համարել հանրաքվեի արդյունքները: Սակայն Հունաստանը հարգում է քվեարկածների որոշումը:

Երկրի անվան շուրջ Մակեդոնիայի և Հունաստանի վեճը շարունակվում է արդեն 25 տարի, դա խոչընդոտ էր Մակեդոնիայի համար ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում: Հունաստանը պահանջել էր փոխել երկրի անվանումը, որպեսզի շփոթություն չառաջանա հունական Մակեդոնիայի հետ:

Հունիսի 12-ին Աթենքն ու Սկոպյեն առաջընթաց արձանագրեցին Մակեդոնիայի անվանման շուրջ վիճահարույց հարցում: Հունիսի 12-ին Զաևն ու նրա հույն պաշտոնակից Ալեքսիս Ցիպրասը հեռախոսազրույց են ունեցել: Կողմերը համաձայնության են եկել Մակեդոնիայի Հանրապետության սահմանադրական անվան շուրջ, ինչը թույլ կտա երկրին անդամակցել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին: Ըստ համաձայնագրի ,Մակեդոնիան կկոչվի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն: Ինքնությունը՝ «մակեդոնացիներ», և լեզուն՝ որպես «մակեդոներեն» կպահպանվեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---