ՔՊ-ն չի սատարի Սասուն Միքայելյանի՝ Հրազդանի քաղաքապետ առաջադրված որդուն

ՔՊ-ն չի սատարի Սասուն Միքայելյանի՝ Հրազդանի քաղաքապետ առաջադրված որդուն

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի պաշտպանելու Հրազդանի քաղաքապետի արտահերթ ընտրություններում ինքնաառաջադրված` կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդի Սևակ Միքայելյանին, հայտնում է ՔՊ մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը:

«Թույլ տվեք նշել, որ Քաղաքացիական պայմանագիրը նպատակահարմար չի գտնում պաշտպանել վերջինիս թեկնածությունը և ընտրություններին թեկնածու չի առաջադրելու։ Հաջողություն ենք մաղթում Հրազդանի ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին», - մասնավորապես գրել է նա:

Ավելի վաղ, Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հրաժարական էր տվել: Կառավարության որոշմամբ նշանակվել են արտահերթ ընտրություններ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ինքնառաջադրվել էՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդի Սևակ Միքայելյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---