Ռուսաստանում կարող են առաջանա՞լ մահմեդական անկլավներ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Ասիական հատվածի մահմեդականների հոգեւոր վարչության նախագահ Նաֆիգուլլա Աշիրովի առաջարկը Ռուսաստանի մեծ քաղաքներում մահմեդական բնակելի համալիրներ ստեղծելու վերաբերյալ, մեծ հասարակական հնչեղություն է ստացել: Ի սկզբանե կոչված լինելով իշխանությունների ուշադրությունը սեւեռել Ռուսաստանում ազգայնամոլության խնդրին` այդ գաղափարը լայն աջակցություն ստացավ հասարակության շրջանում: Պարզվեց, որ դրան հավանություն են տալիս ոչ միայն մահմեդականների մեծամասնությունը, այլ նաեւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, անկախ կրոնական պատկանելությունից:



Հարցումը ցույց է տվել, որ հարցվածների մեծ մասը կողմ է «մահմեդական անկլավների» ստեղծմանը: Կողմ է արտահայտվել լսարանի 46,83 տոկոսը, դեմ` 44,72 տոկոսը:



Առավել եւս, որ ՌԴ օրենսդրության տեսակետից, նման նախագիծ իրականացնելը մեծ խնդիրներ չի առաջացնի, համոզված է Մոսկվայի ռիելթերական ընկերությունների ղեկավարներից մեկը, որոնք զբաղվում են բնակելի տների կառուցմամբ եւ վաճառքով:



Նրա խոսքերով, բնակելի համալիրները, որոնց մասին խոսում էր Նաֆիգուլա Աշիրովը, բնակտարածքի սեփականատերերի դասական ընկերություններ են, որոնք կարող են միավորել ինչպես մեկ, այնպես էլ մի քանի բազմաբնակարան տների սեփականատերերին, իրենց ցանկապատված պաշտպանվող տարածքով: Այդ տարածքում հնարավոր է մանկապարտեզի, դպրոցի, պոլիկլինիկայի եւ ենթակառուցվածքի այլ օբյեկտների առկայություն, հաղորդւոմ է Islam News կայքը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---