Պուտինին ևս թույնով նամակ են ուղարկել՝ ինչպես Թրամփին

Պուտինին ևս թույնով նամակ են ուղարկել՝ ինչպես Թրամփին

PanARMENIAN.Net - ԱՄՆ ՌԾՈւ վետերան Ուիլյամ Քլայդ Ալենը, որը բուսական ծագման շատ ուժեղ թույն էր ուղարկել Սպիտակ տուն և Պենտագոն, խոստովանել է, որ նմանատիպ՝ ռիցիոնով նամակ է ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այդ մասին գրում է Deseret News Utah-ը դատական հարցաքննության նյութերի վրա հղումով:

Ռիցինը շատ ուժեղ թույն է, հակաթույն չունի: Մահվան կարող է հանգեցնել միայն շնչառական ուղիներով կամ արյան միջոցով օրգանիզմ ներթափանցելու դեպքում, որոշակի խտության դեպքում:

Հոկտեմբերի 5-ին իր արարքը խոստովանած Ալենին 5 կետով մեղադրանք է առաջադրվել: Նա ասել է քննիչներն, որ թունավոր սերմերը դրել է ծրարների մեջ, քանի որ ուղերձ էր ուզում թողնել»: Հասցեատերերի թվում էին նաև ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը և Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը: Սակայն տղամարդը չի պարզաբանել, թե ինչ ուղերձ էր ուզում հասցնել հասցեատերերին, գրում է Lenta.ru-ն:

Մեղադրող կողմի ներկայացուցիչը չի ասել, թե հասել են արդյոք նամակները նշված հասցեներով:

Հոկտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ անհայտները թույն պարունակող ծանրոցներ են ուղարկել Պենտագոն: Դրանք հասցեագրված էին ԱՄՆ ՊՆ ղեկավար Ջեյմս Մեթիսին և ծովակալ Ջոն Ռիչարդսոնին:

Ուիլյամ Քլայդ Ալենը չէր թաքնվում՝ ծրարներից մեկի վրա նշված էր նրա հետադարձ հասցեն: 2015-ին մեղադրյալը էլեկտրոնային նամակ էր ուղարկել ԿՀՎ՝ զգուշացնելով, որը «կսպանի նախագահին, եթե հետախուզական գործակալությունը չդադարի խախտել նրա սահմանադրական իրավունքները»: 2017-ին Ալենը սպառնալից նամակ էր ուղարկել Տեխասի ռազմակայան: Երկու անգամ էլ նրա հետ ուղղակի զրուցել են հատուկ ծառայությունների ներկայացուցիչները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---