Ինդոնեզիայում ավիակարգավարը երկրաշարժի ժամանակ կյանքի գնով փրկել է ինքնաթիռը 6 հոկտեմբերի 2018 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Ինդոնեզիայի իշխանություններն ու բնակիչները, ինչպես նաև ամբողջ աշխարհում սոցցանցերի օգտատերերը հետմահու մեծարում են 21-ամյա ավիակարգավար Անտոնիուս Գունավան Ագունգային: Նա զոհաբերել է իրեն՝ դուրս բերելով ինքնաթիռը աղետի գոտու սահմաններից: Երիտասարդ ավիակարգավարը ղեկավարում էր ինքնաթիռի թռիչքը Սուլավեսի կղզու Պալու օդանավակայանում այն պահին, երբ սկսվել է երկրաշարժը: Սակայն նա հրաժարվել է լքել փլուզվող կարգավարական խցիկը, մինչև որ ինքնաթիռը չի բարձրացել օդ, գրում է BBC-ին: Նրա գործընկերները, որոնք այդ պահին զբաղված չէին, տարհանվել են 4-հարկանի աշտարակից, մինչդեռ Ագունգան մնացել է և կապ պահպանել անձնակազմի հետ: Երբ ինքնաթիռը պոկվել է գետնից, նոր ստորգետնյա ցնցում է եղել և կարգավարական աշտարակի տանիքը սկսել է փլվել: Ագունգան դուրս է թռել պատուհանից՝ կոտրելով ձեռքերը, ոտքերն ու ողերը: Նա մահացել է ուղղաթիռում, որը նրան հատուկ կլինիկա էր տեղափոխում: Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի զոհերի թիվը հասել է 1558-ի: Ըստ Կարմիր խաչի, այս կամ այն չափով տուժել է ավելի քան 1,6 մլն մարդ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |