Նախագահի երդմնակալության համար ԱԺ-ի գնած գորգը կփոխանցվի Համալիրին

Նախագահի երդմնակալության համար ԱԺ-ի գնած գորգը կփոխանցվի Համալիրին

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի 600 քմ մակերեսով ուղեգորգը, որն օգտագործվել է Հայաստանի Հանրապետության նախագահի Արմեն Սարգսյանի՝ ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած երդմնակալության արարողության ժամանակ, կհանձնվի համալիրին:

Համապատասխան որոշումն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 10-ի նիստի օրակարգում:

Արարողությունից հետո ուղեգորգի մասը տեղափոխվել է Ազգային ժողով, իսկ մյուս մասը մնացել է մարզահամերգային համալիրի տարածքում: Գորգն արժե մոտ 2,5 մլն դրամ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---