ՊՆ. Արայիկ Խանդոյանին կհուղարկավորեն Եռաբլուրում

ՊՆ. Արայիկ Խանդոյանին կհուղարկավորեն  Եռաբլուրում

PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանին կհուղարկավորեն Եռաբլուր զինվորական պանթեոնում: Այս մասին PanARMENIAN.Net - ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ ՊՆ-ն դրական պատասխան է տվել «Սասնա ծռեր» կուսակցության համապատասխան դիմումին:

Արայիկ Խանդոյանի հոգեհանգիստը տեղի կունենա Ծաղկահովիտ գյուղի մշակույթի տանը՝ հոկտեմբերի 12-ին, Երևանում՝ հոկտեմբերի 13-ին, իսկ հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 14-ին:

Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ Գայլը», մահացել է հոկտեմբերի 9-ին սրտի կաթվածից:

Նա կալանավորվել էր 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու, պատանդ պահելու և զենք-զինամթերք օգտագործելու մեղադրանքով: Միայն 2 տարի անց դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը և փոխել Խանդոյանի խափանման միջոց կալանքը:

Խանդոյանը Արցախյան պատերազմի մասնակից է, ազատամարտիկ, պարգևատրվել է Արցախի և ՀՀ «Արիության» մեդալներով, «Մարտական ծառայության» պարգևով, «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» և այլ շքանշաններով, որոնցից հրաժարվել էր՝ ի նշան բողոքի ընդդեմ Հայաստանի նախկին իշխանությունների վարած քաղաքականության:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---