Պարգև Սրբազանը հաստատել է՝ Հայրապետյանը զանգել և հայտնել էր իրեն թունավորելու կասկածների մասին11 հոկտեմբերի 2018 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ասել է, որ արցախցի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը մահից առաջ՝ 2017 թվականի հոկտեմբերի 17-ի երեկոյան, զանգահարել էր և հայտնել իրեն թունավորելու կասկածների մասին, հայտնում է «Արցախպրեսը»: «Երբ նա զանգահարեց ինձ, հազիվ էր խոսում, ձայնն էլ մի տեսակ էր: Նրան հարցրի, թե ինչ է պատահել, ասաց, որ շաքարն է իջել: Այնուհետև հարցրի, թե ինչպես է իրեն զգում, նա էլ ասաց, որ կասկածում է, որ իրեն թունավորել են: Ինձ թվաց, թե նա ուղղակի բանտային կյանքից հուսալքված է, փորձեցի անգամ գոտեպնդել»,- նշել է Պարգև Սրբազանը՝ հավելելով, որ իրենց խոսակցությունից ժամեր անց հայտնի է դարձել Հայրապետյանի մահվան մասին: Ավելի վաղ ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթը գրել էր, որ ՌԴ Քննչական կոմիտեն կրկին կուսումնասիրի հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Մորդովիայի գաղութում: Հայրապետյանը դատապարտվել էր 4-ամյա ազատազրկման խարդախության հոդվածով: 2017-ի հոկտեմբերի 16-ին Մոսկվայից ժամանած ոմն ծանոթներ՝ 2 անհայտ տղամարդ, նրան դեղերով ծանրոց են փոխանցել: Հայրապետյանն ընդունել է առաջին հայացքից սովորական դեղերը, որոնք նախկինում էլ էր ընդունում, սակայն, նրա վիճակն անսպասելիորեն կտրուկ վատթարացել է և որոշ ժամանակ անց նա մահացել է: Այդ մասին պատմել է նրա փաստաբան Կարեն Ներսիսյանը: Բժիշկները մահ են գրանցել սրտի անբավարարությունից: Հայրապետյանի հարազատներին չի գոհացրել ախտորոշումը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |