21 տարի անց ցմահ բանտարկյալ է պայմանական ազատ արձակվել![]() 16 հոկտեմբերի 2018 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը պատժից պայմանական ազատել է ցմահ բանտարկյալ Կարեն Օգանեսյանին, հայտնում է CivilNet.am-ը: Օգանեսյանի պաշտպան Միհրան Պողոսյանի փոխանցմամբ, դատարանը սահմանել է 10 տարի փորձաշրջան։ Ցմահ դատապարտյալ Օգանեսյանը 23 տարի պատիժ է կրում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ Նա ցմահ ազատազրկման է դատապարտվել 1997-ին, ԱՄՆ-ում՝ երկու անձի սպանության համար։ Այդ ժամանակ Օգանեսյանը 22 տարեկան էր։ Այս տարի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը Կարեն Օգանեսյանի պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ դրական եզրակացություն էր տվել: 2015-ին Հայաստանում գրանցվել է նախադեպ, երբ ազատ է արձակվել ցմահ բանտարկյալ Սողոմոն Քոչարյանը՝ անբուժելի հիվանդության պատճառով։ Օգանեսյանի գործը բացառիկ է, քանի որ ցմահ բանտարկյալը ազատ է արձակվում պայմանական հիմքով, և հաշվի է առնվել նրա դրական վարքագիծը։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |