Տոնոյանը հանձնարարել է սեղմ ժամկետում ավարտել ԲԿՄԱ վերագործարկման աշխատանքները![]() 19 հոկտեմբերի 2018 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյաննընդունել է մայիս ամսին Մոսկվայում կայացած Զինվորականների համաշխարհային ըմբշամարտի 33-րդ առաջնությանը մրցանակային տեղեր զբաղեցրած հայ մարզիկ-զինծառայողներին և թիմի մարզիչներին: Կարևորելով առողջ ապրելակերպն ու սպորտային հաջողությունների շնորհիվ մեր երկրի և զինված ուժերի հեղինակության շարունակական բարձրացումը՝ Դավիթ Տոնոյանը պատկան մարմիններին հանձնարարել է կարճ ժամանակահատվածում ավարտին հասցնել Բանակի կենտրոնական մարզական ակումբի (ԲԿՄԱ) վերագործարկման աշխատանքները; Զրույցի ընթացքում մարզիկներն ու նրանց մարզիչները ներկայացրել են զինծառայություն անցնող և միջազգային հեղինակավոր մրցաշարերում աչքի ընկած մարզիկների ներուժն արդյունավետ օգտագործելու խնդրի վերաբերյալ իրենց տեսակետները: Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ռազմական սպորտի միջազգային խորհրդի կողմից անցկացված առաջնությանը մարզական բարձր ցուցանիշներ ցուցաբերելու համար պարգևատրել է ՀՀ ՊՆ հավաքական թիմի անդամ զինծառայողներին և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին, հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Զինվորականների համաշխարհային ըմբշամարտի 33-րդ առաջնությանը մասնակցել են 22 պետությունների 153 մարզիկներ, այդ թվում` օլիմպիական, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ: Հայ մարզիկ-զինծառայողնեն առաջնությանը նվաճել են 1 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ: Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված 1-ին կարգի միջազգային մրցավար Գուրգեն Սահակյանն էլ արժանացել է մրցաշարի լավագույն մրցավարի կոչմանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |