Սուրենյան. Հոկտեմբերի 3-րդ տասնօրյակում ցուրտ չի կանխատեսվում![]() 20 հոկտեմբերի 2018 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի երորդ տասնօրյակում Հայաստանի տարածքում արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Նշվում է, որ հոկտեմբերի երկրորդ տասնօրյակը Հայաստանում աչքի ընկավ այս սեզոնի համար ոչ բնորոշ բարձր ջերմային ֆոնով և չոր եղանակով, նման իրավիճակ է ստեղծվել ոչ միայն ամբողջ Կովկասում, այլ նաև Եվրոպայի երկրների մեծ մասում և Ռուսաստանի եվրոպական մասում: Դրա պատճառը Աֆրիկայի արևադարձային գոտիներից՝ Սահարա անապատից դեպի հյուսիս տարածվող և ահռելի մակերես ընդգրկող տաք օդային հոսանքներն են, որոնք իրենց ազդեցության գոտում են վերցել Ատլանտյան օվկիանոսի ափերից մինչև Ուրալ ընկած տարածքները: Միակ փոփոխությունը կլինի այն, որ հոկտեմբերի 21-ից Միջերկրական ծովի վրա զարգացող ցիկլոնները պարբերաբար կներթափանցեն մեր երկիր, որոնք իրենց հետ կբերեն կարճատև անձրևներ: Այսպիսով հոկտեմբերի 21-25-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արդեն կնկատվի փոփոխական ամպամածություն, օրվա ընթացքում պարբերաբար կլինեն նաև կարճատև անձրևներ: Օդի ջերմաստիճանը, պայմանավորված ամպամածության ծածկի առկայության հետ, գիշերային ժամերին կբարձրանա 4-5 աստիճանով, իսկ ցերեկը մի փոքր կնվազի՝ մոտ 2 աստիճանով: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |