Չինական ընկերությունը հետաքրքրված է ՀՀ-ում ալյումինե կահույք արտադրելու հնարավորությամբ22 հոկտեմբերի 2018 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Չինական «Գուոմինգ» ընկերության ներկայացուցիչները հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությամբ, մասնավորապես ալյումինե կահույքի արտադրության ոլորտում։ Այդ մասին «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրում ընդգրկված ընկերության ներկայացուցիչներն ասել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումներիի նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպմանը: Տիգրան Խաչատրյանը գործարարներին է ներկայացրել Հայաստանի տնտեսության կառուցվածքը, ներդրումային և գործարար միջավայրը, հարկային դաշտը, աշխատուժի առավելությունները, արտահանման լայն հնարավորությունները։ Նախարարի պաշտոնակատարը վստահեցրել է հյուրերին, որ Հայաստանի կառավարությունը կսատարի ներդրումային ցանկացած նախաձեռնություն և կաջակցի ներդրողներին, հայտնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումներիի նախարարության մամուլի ծառայությունը։ «Մենք բարձր ենք գնահատում չինացի ներդրողների հետաքրքրությունը Հայաստանում առկա պոտենցիալ ներդրումային ծրագրերի շուրջ։ Մենք արդեն իսկ ունենք չինական ներդրումներով իրականացված ծրագրեր, կա նաև իրականացման ընթացքում գտնվող ծրագրեր։ Լիահույս եմ, որ այսհանդիպումը և մեր հետագա համագործակցությունը ևս կհաջողի»,-ասել է նա։ «Գուոմինգ» ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ մասնագետներն ուսումնասիրություններ կկատարեն Հայաստանում ներդրումներ կատարելու հեռանկարերի շուրջ և կձեռնարկեն համապատասխան քայլեր։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ |