ԵՊՀ-ն 20% լրացուցիչ զեղչ կանի Ապրիլյան պատերազմին մասնակցած ուսանողների համար

ԵՊՀ-ն  20% լրացուցիչ զեղչ կանի Ապրիլյան պատերազմին մասնակցած ուսանողների համար

PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանը լրացուցիչ զեղչ կտրամադրի Ապրիլյան պատերազմի մասնակիցներին, հայտնում է ԵՊՀ մամուլի ծառայությունը:

Ռեկտորատի նիստի քննարկման արդյունքում ընդունվել է որոշում, ըստ որի՝ այսուհետ Ապրիլյան պատերազմի ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած այն ուսանողները, որոնց ՄՈԳ-ը համապատասխանում է սահմանված շեմին (բակալավր՝ 10 միավոր, մագիստարտուրա՝ 14 միավոր), 30%-ից բացի կստանան նաև լրացուցիչ 20% զեղչ, որը նախկինում տրամադրվում էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից:

«Երևանի պետական համալսարանի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգի» համաձայն՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած և ՄՈԳ-ի համապատասխան շեմ ապահոված (բակալավր՝ 10 միավոր, մագիստարտուրա՝ 14 միավոր) ուսանողների վարձը զեղչվում էր 30%-ով, իսկ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տրամադրում էր ուսումնական վարձի մասնակի փոխհատուցում՝ 20%-ի չափով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---