Ավելի քան 1.1 մլրդ դրամ հավելյալ՝ պետպատվերով վիրահատություններին25 հոկտեմբերի 2018 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունը հավելյալ միջոցներ՝ ավելի քան 1.111 մլրդ դրամ, կուղղի բնակչության համար առավել կարևոր ու անհրաժեշտ ուղղությունների. սրտի վիրահատությունների համար կհատկացվի ևս 416.3 մլն դրամ, ուռուցքաբանական և արյունաբանական ծառայություններին` 200 մլն դրամ, երեխաների բժշկական օգնությանը` 574.8 մլն դրամ, շտապօգնությանը` 120 մլն դրամ, հայտնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ներծրագրային վերաբաշխումների ընթացքում առաջնահերթություն է համարվել մարզային կազմակերպությունների կողմից իրականացված աշխատանքների ծավալների փոխհատուցումը: Պետպատվերով հատկացված միջոցների սղության պատճառով մարզերից մայրաքաղաք հիվանդների հոսքը կրճատելու և քաղաքացիներին ավելորդ անհարմարությունից ու ծախսերից զերծ պահելու նպատակով բյուջեի միջոցների վերաբաշխում կատարելիս հատուկ ուշադրություն է դարձվում մարզերային կազմակերպություններին ֆինանսների հատկացմանը, դրանց առավել արդյունավետ ու թիրախային ծախսմանը: Առաջին անգամ վերաբաշխումների ընթացքում կիրառվել է նաև տարածաշրջանային համահարթեցման մոտեցումը` հաշվի առնելով նաև տվյալ բնակավայրի շահառուների քանակը, ինչը հնարավորություն է տալիս մարզերում գործող կազմակերպություններում իրականացնել նաև հերթագրված հիվանդների սպասարկում: Մարզային կազմակերպությունների 2018 թվական պայմանագրային գումարներին ավելացվել է 804.8 մլն դրամ: Վերաբաշխումների արդյունքում բոլոր կազմակերպություններում փաստացի կատարված աշխատանքների գծով առկա պայմանագրային գումարների գերակատարումները հիմնականում հատուցվել են: Խոսքն այն դեպքերի մասին է, երբ պետպատվերով հատկացված գումարները սպառվել են, սակայն տվյալ բուժհաստատությունը փաստացի մատուցել է պետպատվերով ծառայություն: 2018-ին պետբյուջեից առողջապահության ոլորտին հատկացվել է 81.2 մլրդ ծախսային միջոց: 2017-ին սպասվող բյուջետային ավելացումներն ուղղվելու են գերակա նպատակների` բնակչությանը մատուցվող առողջապահական ծառայություններին նոր որակ, մակարդակ հաղորդելու և առաջնահերթ խնդիրներին նոր լուծումներ տալու հստակ նպատակադրմամբ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |