ՀԱՊԿ երկրների ղեկավարները կհանդիպեն նոյեմբերի 8-ին Աստանայում

ՀԱՊԿ երկրների ղեկավարները կհանդիպեն նոյեմբերի 8-ին Աստանայում

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները կհանդիպեն նոյեմբերի 8-ին Աստանայում, որտեղ տեղի կունենա ՀԱՊԿ Խորհդի նստաշրջանը: Այդ մասին հայտնում է Ղազախստանի ԱԳՆ-ն:

«Նոյեմբերի 8-ի առավոտյան Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդակցությունը, իսկ երկրորդ կեսին՝ ՀԱՊԿ նստաշրջանը երկրների ղեկավարների մակարդակով»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է «Կոմերսանտը»:

Նախկինում ենթադրվում էր, որ Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների նստը: Հունիսին Ալամթիում նման առաջարկով էր հանդես եկել Ղազախստանի ԱԳ նախարար Կայրատ Աբդրահմանովը: ՀԱՊԿ երկրների նախարարները հավանություն էին տվել:

Նշվում է, որ ՌԴ և ՀԱՊԿ անդամ մյուս երկրների (ՀՀ, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան և Տաջիկստան) միջև կան տարաձայնություններ: Մոսկվան դժգոհ է ամերիկյան լաբորատորիաների ստեղծումից կազմակերպության անդամ երկրներում, ինչպես նաև Կասպից ծովի նավահանգիստներում ԱՄՆ ենթակառուցվածքների ստեղծման հեռանկարից:

Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ որպես այլընտրանքային խափանման միջոց է ճանաչվել գրավը, նա, սակայն, օգոստոսի 4-ին վերադարձել է Մոսկվա՝ աշխատանքի:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների վերաբերյալ քննվող քրգործում։ Այդ ժամանակ նա զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---