Կիպրոսի խնդրի լուծման նպատակը երկգոտիանոց երկհամայնքային դաշնությունն է

PanARMENIAN.Net - «Կիպրոսի խնդրի լուծման նպատակը երկգոտիանոց երկհամայնքային դաշնությունն է, որի ձեւով կշարունակի իր գոյությունը Կիպրոսի Հանրապետությունը: Կիպրոսի Հանրապետությունը միացավ ԵՄ-ին 2004թ. մայիսին, եւ կրկնակի միացումը դաշինքին նույնիսկ չի դիտարկվում»,-հայտարարել է Կիպրոսի կառավարության ներկայացուցիչ Ստեֆանոս Ստեֆանուն:



Ստեֆանուն նաեւ հղում է արել երկու առաջնորդների միացյալ հայտարարությանը, ասելով, թե նրանցից ոչ մեկը չի խոսել երկու կոնֆեդերատիվ պետությունների կամ երկու ժողովրդների մասին, այլ խոսել են Միացյալ Դաշնային Կիպրոսի Հանրապետության մասին, որը հիմնված կլինի քաղաքական հավասարության վրա, ինչպես ասվում է ՄԱԿ-ի բանաձեւերում: «Նախագահի դիրքորոշումը հստակ է եւ չի կարող սխալ մեկնաբանվել: Կա պետություն եւ ժողովրդավարություն, եւ Կիպրոսի Հանրապետություն, որը ճանաչված է աշխարհի կողմից եւ ՄԱԿ-ի ու ԵՄ-ի անդամ է: Կիպրոսում կա մեկ բնակչություն` կիպրոսցիներ, որոնք բաղկացած են երկու համայնքներից` հունա-կիպրական եւ թուրք-կիպրական: Թուրքիայի համառ պնդումները` խոսելու երկու պետությունների, երկու ժողովրդների մասին, փորձ է օրինականացնելու ՄԱԿ-ի որոշումները խախտող անթույլատրելի դիրքորոշումը»,-ընդգծել է Ստեֆանուն, գրում է «Կիպրոսի լրաբերը»:



Ավելի վաղ, թուրքական կառավարության ներկայացուցիչները հայտարարում էին երկու առանձին կոնֆեդերատիվ պետությունների մասին եւ այն մասին, որ Կիպրոսի հարցի լուծումը, որ հիմնված է նոր պետության հիմնադրման վրա, կամ «կուսական ծնունդի» վրա, անխուսափելիորեն կհանգեցնի կրկին անգամ ԵՄ-ին անդամակցելու անհրաժեշտությանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---