Վրաստանի նախագահին 2-րդ փուլով կընտրեն29 հոկտեմբերի 2018 - 10:13 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին Վրաստանում կայացած նախագահական ընտրություններում թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել հավաքել ընտրողների 50% և ավելի տոկոս ձայները. երկիրը նախագահին կընտրի երկրորդ փուլով, հայտնում է վրացական մամուլը: Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար, անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, հավաքել է ձայների մոտ 39%-ը, իսկ ընդդիմության թեկնածու, երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի համախոհ Գրիգոլ Վաշաձեն՝ մոտ 38%: Երկու թեկնածուն դուրս են եկել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Ընտրություններին մասնակցությունը եղել է մոտ 47%: Նախընտրական պայքարին մասնակցել է 25 թեկնածու, հիմնական ֆավորիտ են համարվել Զուրաբիշվիլին և Վաշաձեն: Վրաստանի ժողովուրդը վերջին անգամ է նախագահ ընտրում, փոփոխված սահմանադրությամբ արդեն հաջորդ՝ 2023-ից կայանալիք մյուս բոլոր ընտրություններին երկրի ղեկավարին ընտրելու է 300 պատվիրակը: Ավելի վաղ Վաշաձեն հայտարարել էր, որ պատրաստվում է դադարեցնել Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզումը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |