ԱՄՆ. Ուկրաինան ու Վրաստանը դեռեւս պատրաստ չեն դառնալ ՆԱՏՕ-ի անդամ

PanARMENIAN.Net - Ուկրաինան ու Վրաստանը դեռեւս պատրաստ չեն դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Վիկտորիա Նուլանդը: «Չկա ՆԱՏՕ-ի այնպիսի անդամ, որն ասեր, թե Ուկրաինան եւ Վրաստանն այսօր պատրաստ են անդամակցել ՆԱՏՕ-ին: ԱՄՆ-ն հավանություն է տալիս այդ երկրների ընդգրկմանը Գործողությունների ծրագրում, քանի որ դա «ՆԱՏՕ-ի ուսուցման ծրագիր է, որն օգնում է երկրներին ամրապնդել ժողովրդավարությունն ու բարեփոխումները, լուծել այն ներքին խնդիրները, որոնք ունեն երկու երկրները, որպեսզի նրանք պատրաստ լինեն անդամակցությանը դաշինքին»:



Ըստ Նուլանդի, թե որքան ժամանակ Ուկրաինան ու Վրաստանը կլինեն MAP-ի ձեւաչափում, կախված է իրենցից: «Իսկ թե քանի տարի դա կտեւի, կախված կլինի նրանից, թե որքան արագ կլուծվեն ներքին հարցերը, եւ որքան լավ մենք կկարողանանք միասին աշխատել: Սակայն ես կարող եմ խոստանալ մեկ բան` այն պահին, երբ ՆԱՏՕ-ն պատրաստ լինի դաշինքին անդամակցություն առաջարկել Ուկրաինային եւ Վրաստանին, նրանք առավել կայուն կլինեն, առավել ժողովրդավար եւ Ռուսաստանի առավել խաղաղ հարեւաններ»,-ասել է ԱՄՆ դեսպանը, հաղորդւոմ է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:



Ուկրաինան ու Վրաստանը ռազմավարական նպատակ են դրել` ինտեգրվել Հյուսիսատլանտյան դաշինքին, սակայն ապրիլի 2-4 Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում նրանք չընդգրկվեցին ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագրում` հետաձգելով այդ հարցի լուծումը մինչ ընթացիկ տարվա դեկտեմբեր:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---