Փաշինյանն առաջադրվել է վարչապետի պաշտոնում

Փաշինյանն առաջադրվել է վարչապետի պաշտոնում

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պատգամավորների 1/3-ի ստորագրությամբ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրվել է նոյեմբերի 1-ին կայանալիք վարչապետի ընտրության 2-րդ փուլի համար:

Փաշինյանին առաջադրել են ԵԼՔ, «Ծառուկյան» խմբակցությունները և ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավորները: Տեղեկությունը հաստատել է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանը, հայտնում է Aysor.am-ը:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ այս անգամ ևս ֆորմալ առումով իր թեկնածությունը կարող է առաջադրվել, քանի որ նախորդ անգամ իր ելույթում ինքը չէր հասցրել անդրադառնալ որոշ հարցերի:

Վարչապետի ընտրության առաջին արտահերթ նիստը տեղի էր ունեցել հոկտեմբերի 24-ին, երբ Փաշինյանը չընտրվեց վարչապետ:Եվս մեկ անգամ վարչապետ չընտրելու դեպքում, Ազգային ժողովը կարձակվի օրենքի ուժով, և դեկտեմբերին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---