Սվիտալսկի. ՀՀ-ն կորցրեց Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու հնարավորությունը

PanARMENIAN.Net - Հայաստանը կորցրեց Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ հավելելով, որ ցավալի է, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը չընդունվեց խորհրդարանի կողմից:

«Ցավալի է, քանի որ փոփոխությունների այդ փաթեթը դրական գնահատական էր ստացել նաև Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքյոյի կողմից։ Որոշ փոփոխություններ ներկայացնում էին նաև այն փոփոխությունները, որոնք առաջարկվել էին Եվրախորհրդի կողմից։ Այնպես որ, մենք կարծում ենք՝ Հայաստանը կորցրեց Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու հնարավորությունը», - ասել է Պյոտր Սվիտալսկին, հայտնում է Aysor.am-ը։

Նա նշել է, այնուամենայնիվ, «վաղ թե ուշ Ընտրական օրենսգրքի այդ փոփոխությունները տեղի կունենան»:

«Որովհետև մենք տեսնում ենք, թե կառավարությունն ինչքանով է ներգրավված ժողովրդավարացման գործընթացներում», - ասել է ԵՄ դեսպանը։

Սվիտալսկին նշել է, որ ԸՕ փոփոխությունները Հայաստանի ներքին հարցն են, ու Եվրամիությունը չի միջամտում դրան:«Պետք է ասեմ, որ այն, ինչ եղավ հոկտեմբերի 29-ին, ոչ մի կերպ իր ազդեցությունը չի ունենում մեր հանձնառության վրա՝ աջակցելու գալիք ընտրություններին», - ամփոփել է Պյոտր Սվիտալսկին։

Ավելի վաղ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտնել էր, որ ԵՄ-ն, ինչպես նաև Գերմանիան, Շվեդիան ու Միացյալ Թագավորությունն առանձին հայտարարել են ՀՀ-ին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին: «Դա շատ կարևոր հայտարարություն է: Դրսից Հայաստան եկող աջակցության ամբողջ ծավալը կլինի բացառապես եվրոպական աջակցություն, այսինքն կաջակցեն ԵՄ-ն և երեք անդամ պետությունը։ Չեն լինելու ոչ ամերիկյան փողեր, ոչ ճապոնական փողեր: Մենք միշտ մեր մտքի ծայրում ունեցել ենք, որ ընտրությունները կարող են տեղի ունենալ ավելի շուտ: Այնպես որ, մենք գումար ենք նախատեսել», - ասել է դեսպանը՝ հավելելով, որ Հայաստանի կառավարության ներդրմամբ բոլոր կարիքները բավարարված են:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---