Դանիան հետ կկանչի դեսպանին Իրանից31 հոկտեմբերի 2018 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Դանիան որոշել է հետ կանչել դեսպանին Իրանից: Այդ մասին հայտնել է DR դանիական հեռուստառադիոընկերությունն ԱԳ նախարար Անդերս Սամուելսենի վրա հղումով: Դանիայի վարչապետ Լարս Ռասմուսենն իր հերթին հայտարարել է, որ Կոպենհագենը կդիմի Եվրամիության իր գործընկերներին՝ առաջարկելով պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ: Այդ որոշումներն ընդունվել են այն բանից հետո, երբ Դանիայի Անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Իրանի հատուկ ծառայությունները սպանություն էին պատրաստվում իրականացնել երկրի տարածքում: Ենթադրվում է, որ թիրախը «Ահվազի ազատագրման համար պայքարի արաբական շարժման» խմբավորման Դանիայի բաժանմունքի առաջնորդն էր լինելու, գրում է Meduza-ն: Հարձակում նախապատրաստելու համար կասկածվողը իրանական ծագումով Նորվեգիայի քաղաքացի է: Նրան ձերբակալել են հոկտեմբերի 21-ին: Նա հրաժարվել է ընդունել իր մեղքը, Թեհրանը ևս պաշտոնապես ժխտում է իր մեղսակցությունը հարձակմանը: Իրանում «Ահվազի ազատագրման համար պայքարի արաբական շարժում» խմբավորումը համարվում է ահաբեկչական, որին մեղադրում են սեպտեմբերի 22-ին Ահվազում ռազմական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությանը մեղսակից լինելու մեջ: Շքերթի ժամանակ հարձակման հետևանքով 22 մարդ է զոհվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |