Կոնգրեսական-դեմոկրատը պահանջում է իմպիչմենտի կիրառել Ջորջ Բուշի նկատմամբ

PanARMENIAN.Net - Հայտնի կոնգրեսական-դեմոկրատ եւ ԱՄՆ նախկին նախագահի թեկնածու Դենիս Կուսինիչը երկուշաբթի Ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշին իմպիչմենտի ենթարկելու մասին օերնքի նախագիծ է ներկայացրել 35 կետերով, որոնք կոնգրեսականը ներկայացրել է Սպիտակ Տան ղեկավարի դեմ:



«Նախագահ Ջորջ Բուշը մեղավոր է այն խախտումներում, որոնք պատժվում են իմպիչմենտով, եւ պաշտոնից պետք է հեռացվի»,- հայտարարել է կոնգրեսականը: Բանաձեւի ողջ տեքստի ընթերցումը տեւել է 5 ժամ: Կուսինիչը պնդում է, որ նախագահը շահագործել է իր լիազորությունները, խախտել է օրենքը եւ խաբել է ամերիկացի ժողովդրին: «Աշխարհի աչքերում նախագահը Միացյալ Նահանգները, որը միշտ համարվել է մարդու իրավունքների հարգանքի եւ օրենքի գերակայության օրինակ, դարձրել է մի երկիր, որտեղ չեն հարգվում միջազգային օրենքները եւ չեն կիրառվում»,- նշել է կոնգրեսականը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:



Վերջին անգամ իմպիչմենտի գործընթաց էր սկսվել նախագահ Բիլ Կլինտոնի դեմ «Մոնիկա Լեւինսկու գործի» առնչությամբ 2000 թվականին: Բիլ Կլինտոնը մեղադրվել է սեռական նկրտումներում եւ լիազորությունների շահագործման մեջ, սակայն նախագահը խուսափեց պաշտոնանկությունից: Նման իրադրությունում է հայտնվել նաեւ նախագահ Նիկսոնը, ում մեղադրել էին «Ուոթերգեյթի» գործով, սակայն նա ժամանակին հրաժարական տվեց:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---