«Գահերի խաղի» վերջաբանի սյուժեի մանրամասներ են հայտնվել 2 նոյեմբերի 2018 - 13:43 AMT PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» սերիալի գործադիր պրոդյուսեր Բրայան Կոգմանը Entertainment Weekly հանդեսին ասել է, որ վերջին եթերաշրջանում բոլոր կերպարներն իրենց առանձին սյուժետային գծերով «կմեկտեղվեն՝ դիմակայելու համար ընդհանուր թշնամուն, առերեսվելու սեփական անցյալին և բարոյական ընտրություն կատարելու՝ ի դեմս անխուսափելի մահվան»: Մինչդեռ, պարբերականն առաջին լուսանկարն է հրապարակել նկարահանման հրապարակից: Ամսագրի շապիկը զարդարած լուսանկարը հայտնվել է Twitter-ում: Լուսանկարում սիրեկաններ և բարեկամներ թագուհի Դեյներիս Թարգարիենը և Ջոն Սնոուն հայտնվում են հյուսիսում, գրում է Lenta.ru-ն: Հուլիսին HBO հեռուստաալիքի ներկայացուցիչ Քեյսի Բլոյսը խոստացել էր, որ սագայի վերջաբանի մասին «հետո երկար են խոսելու»: «Դա հեռուստատեսության պատմության մեջ լավագույն շոուներից մեկն ավարտելու լավ տարբերակ է»,-ասել է նա: «Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանի նկարահանումներն ավարտվել են հուլիսի սկզբին: Եթերաշրջանի պրեմիերան նախատեսված է 2019-ի գարնանը: Հեռուստասերիալը հեռարձակվում է HBO-ում 2011-ից: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |