Փոստանջյանը պնդում է՝ հեղափոխությունը նախապես ծրագրել են Սերժ Սարգսյանն ու Միքայել Մինասյանը (վիդեո) 2 նոյեմբերի 2018 - 17:08 AMT PanARMENIAN.Net - «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ պնդել է՝ 2018 թվականի ապրիլին Թավշյա հեղափոխությունը «նախապես կազմակերպված էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա փեսա Միքայել Մինասյանի կողմից»: Ընթացիկ տարվա ապրիլ ամսին Զարուհի Փոստանջյանը՝ իր փոքրաթիվ համախոհների հետ, Հայաստանի երրորդ քաղաք Վանաձորում՝ այն ժամանակ դեռևս ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած շարժման «Քայլ արա» և «Մերժիր Սերժին» կարգախոսների ներքո, միացել էր ամբողջ ՀՀ-ում իրականացվող քաղաքացիական անհնազանդության գործողություններին: Ավելին, Փոստանջյանն ապրիլի 23-ին՝ վարչապետի պաշտոնում ընդամենը մեկ շաբաթ մնացած Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, փորձել է ելույթ ունենալ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ընթացքում: Սակայն Փաշինյանի համախոհները նրա ձեռքից խլել են բարձրախոսը, քանի որ վերջինս նախկինում էլ՝ նախքան շարժման մեկնարկը, հայտարարում էր, որ «Փաշինյանն ու ԵԼՔ դաշինքը սպասարկում են Սարգսյանի և Մինասյանի շահերը»: Այդ միջադեպից հետո էլ Փոստանջյանը շարունակում էր իր համախոհների հետ իրականացնել տարբեր ակցիաներ Թավշյա հեղափոխության կարգախոսների ներքո: «Ավտորիտարիզմի և Սերժ Սարգսյանի մերձավորների վերարտադրությունը Սերժ Սարգսյանի նախագահական ժամկետն ավարտվելու շեմին իրականացնելու նախագծի համար գլխավոր շահառուն` Միքայել Մինասյանը, դեռ տարիներ առաջ ստեղծել էր և հովանավորել էր բազմաթիվ լրատվական ընկերություններ, կուսակցություններ և քաղաքացիական շարժումներ: Նրա կողմից ստեղծված բոլոր այս միավորները սպասարկել են Նիկոլ Փաշինյանին և «Մերժիր Սերժին» նախագիծը», - ասվում է Զարուհի Փոստանջյանի ղեկավարած ուժի տարածած հաղորդագրության մեջ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով Մարտ ամսին նույնպես վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել էր 0.25 տոկոսով ՊՆ–ում քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա, նաև ԵՄ հետ գործակցությանն առնչվող հարցեր Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակ է, Փաշինյանի հետ հանդիպումից հետո իրավիճակը չի փոխվել Նրանք ասել են, որ մտադիր չեն ճանապարհը բացել, քանի դեռ սահմանազատման իրենց պահանջները չեն կատարվել Evocabank-ը` Career City Fest 2K24-ին Հաղթողները 10-ն էին, որոնք նվեր են ստացել գրքեր |