Աշոտյան. ՀՀԿ-ն ԱԺ ընտրություններին մասնակցելու վերջնական որոշում դեռ չունի 2 նոյեմբերի 2018 - 17:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին կարծիքները շարունակում են տարբեր մնալ. մի մասը կարծում է, որ պետք է մասնակցել ընտրություններին, մյուս մասը՝ ոչ՝ պնդելով, որ մասնակցությունն անիմաստ է, եթե չեն հաղթելու: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա նկատել է, որ կուսակցության գրասենյակում աշխատանքները ակտիվ շարունակվում են ու այս պահին վերջնական որոշում չկա, հայտնում է Aysor.am-ը: «Աշխատում ենք այն տրամաբանությամբ, որ գուցե մասնակցելու ենք: Համաժողով կլինի ու կորոշենք», - ասել է նա՝ ընդգծելով, որ համաժողովը ամենայն հավանականությամբ կլինի հաջորդ շաբաթվա վերջին, որին ամենայն հավանականությամբ կմասնակցի նաև ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Դիտարկմանն՝ արդյոք Սերժ Սարգսյանը կգլխավորի ցուցակը՝ Աշոտյանն ասել է որ այս մասով իր վերջնական որոշումը Սերժ Սարգսյանը չի արտահայտել: Ազգային ժողովը երկու անգամ անընդմեջ չի ընտրել վարչապետ և արձակվել է իրավունքի ուժով: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Սաուդյան Արաբիան քննարկել եմ տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացումը Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հեռանկարներին Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ |