ԼԳԲՏ քարոզչության դեմ պայքարողները երթով կտեղեկացնեն հանրությանը ԼԳԲՏ ֆորումի մասին![]() 5 նոյեմբերի 2018 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-ին Ազատության հրապարակում «Հանուն ազգային արժեքների» նախաձեռնությունը կիրականացնի հանրային հավաք` ընդդեմ ԼԳԲՏ միջազգային ֆորումի անցկացման և Հայաստանում այլասերվածության քարոզչության: Կազմակերպիչները նշում են, որ հավաքի նպատակն է ժողովրդի ձայնը լսելի դարձնել և ներկայացնել արատավոր երևույթի հետ կապված վտանգները: Նոյեմբերի 15-18-ը Հայաստանում կանցկացվի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ԼԳԲՏ «քրիստոնյաների» համաժողովը: Հավաքը կուղեկցվի ազգային երգերի ու պարերի կատարումներով, ելույթ կունենան նախաձեռնության անդամները, խնդրով մտահոգված անձիք: Հավաքի ավարտին տեղի կունենա երթ, որի ընթացքում մասնակիցները ցուցապաստառներով և կրոնական խորհրդանիշներով կքայլեն դեպի Մաշտոցի պողոտա-Մատենադարան, ապա` Ֆրանսիայի հրապարակից դեպի Բաղրամյան 26: Հավաքի և երթի կազմակերպիչների հայտարարության մեջ ասվում է, որ «ՀՀ ազգային-հոգևոր և ավանդական ընտանեկան արժեքների դեմ իրականացվող գործընթացները մտել են վճռորոշ փուլ՝ վերածվելով այլևս ազգային սպառնալիքի»։ «Կոչ ենք անում բոլոր հպարտ և արժանապատիվ քաղաքացիներին միանալ «Հանուն ազգային արժեքների» նախաձեռնությանը՝ պահպանելու և պաշտպանելու ազգային նկարագիրն ու ինքնությունը, բարոյականությունը և արժանապատվությունը հանուն հայ ազգի ու մեր Սուրբ Հայրենիքի հարատևության»,-ասվում է հայտարարության մեջ։ Հավաքը կմեկնարկի 14:00-ին Ազատության հրապարակում, որտեղ ստորագրահավաք կանցկացվի` նոյեմբերի 15-18-ը Հայաստանում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ԼԳԲՏ «քրիստոնյաների» ֆորումի չեղարկման և անչափահասների շրջանում սեռական բնույթի քարոզչությունն արգելող օրինագծի ընդունման պահանջով: 15:00- 16:30-ը ազգային երգերի ու պարերի կատարումներ կլինեն, 16:30-17:30՝ հանրահավաք, իսկ 17:30-ին Ազատության հրապարակից կմեկնարկի երթը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |