Համաներումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 6-ից 5 նոյեմբերի 2018 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Համաներում հայտարարելու մասին օրենքն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 6-ին: Օրենքը հրապարակվել է Պաշտոնական տեղեկագրի ֆեյսբուքյան էջում: Համաներումը կկիրառվի մոտ 6500 անձի նկատմամբ, 650 դատապարտյալ ազատ կարձակվի: Այդ մասին հայտարարել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն ԱԺ-ում Համաներման մասին օրինագիծը ներկայացնելիս: Համաներումը տարածվելու է բազմաթիվ ոչ ծանր հանցագործություններ գործած անձանց վրա, ինչպես նաև՝ «Սասնա ծռերի» վրա՝ տուժողների և իրենց իրավահաջորդների համաձայնության դեպքում։ Օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության դեպքում համաներման կիրառման համար դատապարտյալի համաձայնությունը չի պահանջվում: Համաներումը հայտարարվում է Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման հարյուր ամյակի առթիվ։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |