Դայակի ծառայությունների համար տրվող 50% փոխհատուցումը կազատվի եկամտահարկից 6 նոյեմբերի 2018 - 10:14 AMT PanARMENIAN.Net - Պետությունը եկամտահարկից կազատի մինչև 2 տարեկան երեխայի դայակի ծառայությունների 50% փոխհատուցումը: Համապատասխան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում: Հիմք ընդունելով դայակին վճարվող օրինակ՝ 110,000 դրամ աշխատավարձը, ստացվում է, որ ծրագրի շրջանակում 55,000 դրամը սահմանված կարգով ծնողին կփոխհատուցի պետությունը: Մինչդեռ, Հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մինչև 150,000 դրամի դեպքում 23% սահմանված է որպես եկամտային հարկ (արդյունքում, դայակի աշխատավարձից կհարկվի 25,300 դրամ): Արդյունքում, հաշվի առնելով նաև նպատակային սոցիալական վճարն ու դրոշմանիշային վճարը, պարզ է դառնում, որ պետությունն իրականում ավելի քիչ գումար է փաստացի հատկացնում անձին որպես աջակցություն: Նախագծով առաջարկվում է ծրագրի շրջանակում տրվող աջակցությանը զուգահեռ նախատեսել նաև որոշակի հարկային արտոնություններ՝ երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ առավել արդյունավետ կազմակերպելու հնարավորություն տալու նպատակով, մասնավորապես՝ «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 4.2-րդ մասով նախատեսված աջակցությունից օգտվող անձի երեխայի խնամքի հետ կապված՝ ֆիզիկական անձի (դայակի) կողմից կատարվող աշխատանքները կամ մատուցվող ծառայությունները համարել նվազեցվող եկամուտներ, ինչն օրենքով ազատված է եկամտահարկից: Նշվում է, որ դայակների կողմից կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների դիմաց ստացված եկամուտներից, որպես պետական հարկ, ՀՀ պետական բյուջե գանձված գումարների վերադարձման անհրաժեշտություն կառաջանա: Մասնավորապես, ընթացիկ տարվա հուլիսի 7-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում վերոնշյալ անձանց կողմից կատարվել է մոտ 3 մլն դրամի չափով եկամտային հարկի վճարում ՀՀ պետական բյուջե, հետևաբար, նշված գումարի չափով կավելանան ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերը: Ազգային ժողովն ընդունել էր մինչև 2 տարեկան երեխայի դայակի ծառայությունների 50%-ը պետության կողմից փոխհատուցելունախագիծը 2017 թվականի դեկտեմբերին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |