Արա Բաբլոյանը չի մասնակցի ԱԺ ընտրություններին

Արա Բաբլոյանը չի մասնակցի ԱԺ ընտրություններին

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը չի պատրաստվում մասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ընտրություններին չի մասնակցի նաև նրա որդին: Այդ մասին Բաբլոյանը հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցում:

Միևնույն ժամանակ նա կարծում է, որ Հանրապետական կուսակցությունը պետք է մասնակցի խորհրդարանական արտահերթ ընտրությունենրին, հայտնում է Aysor.am-ը:

«Հանրապետականը ունի լուրջ մարդկային և մասնագիտական պոտենցիալ։ Կարծում եմ, որ այդ պոտենցիալը պետք է օգտագործել հետագա մեր զարգացումներում», ասել է նա։

Մասնավորապես, որպես օրինակ, նա մատնանշել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին ու հավելել. «Մենք ի՞նչ թերություն ենք տեսնում այդ անձի կողմից, տեսնում ենք, որ նա դրական կերպար է, բանիմաց, կրթված։ Եթե ծրագրով ՀՀԿ-ն նախատեսել է գնալ բարեփոխումների և փոփոխություն իրականացնել հենց կուսակցության ներսում, ապա ինչու նման հնարավորություն չտալ»։

Դիտարկմանը՝ կարո՞ղ է կուսակցությունն ինքնամաքրվել ու վերափոխվել, ԱԺ նախագահն արձագանքել է.«Իսկ ինչու՞ ոչ»:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, հանրապետական Վիգեն Սարգսյանը կարծում է, որ ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին:

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին: Քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին, կտևի մինչև դեկտեմբերի 7-ը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---