Պատմության թանգարանում կապահովվի հենաշարժական խնդիրներ ունեցողների տեղաշարժը

Պատմության թանգարանում կապահովվի  հենաշարժական խնդիրներ ունեցողների  տեղաշարժը

PanARMENIAN.Net - Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող Հանրապետության հրապարակի 4 հասցեում գտնվող հուշարձանի Պատմության թանգարանի հատվածի ներքին տարածքում փոփոխություններ կիրականացվեն: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 8-ի նիստի օրակարգում:

Իրականացվելու է մասնակի վերահատակագծում, միջհարկային ծածկերի և աստիճանների կառուցում:

Որոշման նախագծի ընդունման դեպքում, նախատեսվող վերելակն և աստիճանը կապահովեն թանգարանի տարածքների արդյունավետ օգտագործումը, հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց մուտքն ու ելքը, ինչպես նաև շինության ներսում այցելուների ազատ տեղաշարժն ապահովող համապատասխան հարմարություններ կստեղծվեն:

Նշվում է, որ նախագիծը, պահպանելով հանրապետական նշանակության հուշարձանի արժեքը, կնպաստի դրա արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաև պատմության թանգարանի շահագործման նորմատիվային պահանջներին համապատասխանեցմանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---