Աշոտյանի՝ վարչապետին տրամադրված ինքնաթիռի և ուղղաթիռի օգտագործումը կանոնակարգող օրինագիծը մերժվել է

Աշոտյանի՝ վարչապետին տրամադրված ինքնաթիռի և ուղղաթիռի օգտագործումը կանոնակարգող օրինագիծը մերժվել է

PanARMENIAN.Net - Կառավարության նոյեմբերի 8-ի նիստում մերժվել է ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի ներկայացրած «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Դրանով առաջարկվում էր, որ վարչապետին վերապահված՝ իրեն սպասարկելու նպատակով հատուկ սարքավորված ինքնաթիռից ու ուղղաթիռից պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանելու լիազորությունը տրվի կառավարությանը:

Առաջարկվում էր նաև, որ այդ սպասարկումից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից օգտվելու նպատակի, օգտագործող անձանց ցանկի ու պետական բյուջեից հատկացված գումարի չափի մասին վարչապետի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվեն որոշակի տեղեկություններ:

«Մենք առաջարկում ենք, որ պատասխանվի՝ նպատակահարմար չէ: Վարչապետին վերապահված ուղղաթիռի ու ինքնաթիռի սպասարկման կարգը ճիշտ կլինի, որ հաստատի հենց ինքը՝ վարչապետը»,- ասել է Զեյնալյանը՝ առաջարկելով բացասական եզրակացություն տալ նախագծին:

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն էլ զարմանքն է արտահայտել Աշոտյանի առաջարկի կապակցությամբ:

«Շատ հարգարժան պարոն Աշոտյանը բազմաթիվ տարիներ ուներ այս շտկումն ու թափանցիկության աստիճանը ապահովելու համար, բայց, կարծես թե, բաց է թողել այդ հնարավորությունը, ինչի համար ափսոսում եմ, հատկապես, պարոն Աշոտյանի դեպքում, ով բազմից աչքի է ընկել ազգային անվտանգության, պետական անվտանգության մասին հոգածությամբ լեցուն զանազան ելույթներով »,-ասել է Միրզոյանը:

Աշոտյանն անմիջապես արձագանքել է իր նախագծի մերժմանը ֆեյսբուքյան իր էջում: Ըստ նրա, կառավարությունը «մերժել է առավել թափանցիկ աշխատելու հնարավորությունը»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---