«Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի Սուրեն Պապիկյանը![]() 9 նոյեմբերի 2018 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սուրեն Պապիկյանը: Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում: «Այս պատասխանատու և պարտավորեցնող գործում մեր ստանձնած առաքելությունը մեկն է՝ ապահովել ազատ և արդար ընտրություններ և ամրագրել Հայաստանի Հանրապետության քաղաքացու վերջնական հաղթանակը»,- գրել է նախարարի պաշտոնակատարը։ ԱԺ արտահերթ ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 9-ին, իսկ քարոզարշավը մեկնարկելու է նոյեմբերի 26-ին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |