Հայաստանը մտադիր է ամրապնդել համագործակցությունը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանը վարում է ակտիվ, ինտենսիվ արտաքին քաղաքականություն, հիմնված ազգային շահերի եւ պրագմատիզմի վրա, որը ենթադրում է միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններին երկրի ներգրավվածության բարձր մակարդակ, փոխհարաբերությունների դինամիկ աճ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հիմքի վրա: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա կարծիքով, Հայաստանի համար չափազանց կարեւոր է դաշնակցային, ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի հետ, հիմնված ժողովրդների միջեւ բարեկամության ավանդական կապերի վրա: «Մենք մտադիր ենք հետագայում եւս ամրապնդել եւ ընդլայնել հարաբերությունները Ռուսաստանի հետ նոր փոխշահավետ նախագծերի իրականացման միջոցով»,-նշել է նա:



ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է նաեւ, որ Հայաստանը կխորացնի բարեկամական գործընկերությունը ԱՄՆ-ի հետ, ջանքեր կգործադրի եվրաինտեգրման գործընթացներին առավել մեծ ներգրավվածություն ապահովելու համար: «Մենք հետագայում եւս պատրաստ ենք ամրապնդել հարաբերություններն այն երկրների հետ, որոնց հետ մեր գործընկերությունը կրում է բարեկամական համագործակցության բնույթ, եւ մենք բոլոր ջանքերը կգործադրենք այն երկրների հետ բարելավելու մեր հարաբերությունները, որոնց հետ դեռեւս կան չլուծված հարցեր: Մենք շահագրգռված ենք նրանում, որ տարածաշրջանը, որտեղ մենք ապրում ենք, դառնա է անվտանգ ու կայուն: Այս ամենը վկայում է ոչ թե արտաքին քաղաքականության գերակայությունների վերանայման, այլ իրավահաջորդության մասին: Եթե հայտնվեն էլ ինչ-որ փոփոխություններ, ապա դրանք կվերաբերեն միայն որոշակի շեշտադրումների»,-ասել է Նալբանդյանը, գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---