Ջորջ Մարտինը բացահայտել է «Գահերի խաղի» փրիքվելների սյուժեն12 նոյեմբերի 2018 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի գրող Ջորջ Մարտինը, որը «Գահերի խաղը» սերիալի հիմքում ընկած «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հեղինակն է, բացահայտել է սագայի 2 փրիքվելի սյուժեն: Մարտինը հայտարարել է, որ փրիքվելները հիմնված են լինելու իր նոր «Բոց և արյուն» գրքի նյութերի հիման, որը լույս է տեսնելու ԱՄՆ-ում նոյեմբերի 20-ին: Դա սերիալի Դեյներիս թագուհու նախապապերի՝ Թարգարիենների տոհմի կառավարման ժամանակագրությունն է, գրում է Lenta.ru-ն The Guardian-ի վրա հղումով: Գիրքը նվիրված է, մասնավորապես, վիշապների օգնությամբ Յոթ թագավորությունը միավորած Էյգոն Թարգարիենի նվաճումներին: Գրողը նշել է, որ նախատեսվող սերիալները դեռ չեն ստացել HBO հեռուստաալիքի հավանությունը, որին և պատկանում են վիպաշարի իրավունքները: «Նախագծերից ոչ մեկը չի կարելի սփին-օֆ համարել, ավնադական իմաստով: Դուք չեք տեսնի Արյայի, Սանսայի կամ Ջոն Սնոուի հետագա արկածները, դուք ժամանակով հետ կճամփորդեք: 4 շոուի գործողությունն անցնելու է աշխարհի ամբողջ քարտեզով մեկ, և առնվազն 2-ը հիմնված են «Բոցի ու արյան» նյութերի վրա»,-ասել է գրողը: Հունիսին HBO-ն հավանություն է տվել «Գահերի խաղի« առաջին փրիքվելին: Նոր սերիալի գործողությունները ծավալվում են «Գահերի խաղում» նկարագրված իրադարձություններից 10,000 տարի առաջ: Գլխավոր դերերը կատարել են Նաոմի Ուոթսն ու Ջոշ Ուայթհաուսը: Սփին-օֆի անվանումն ու թողարկման ամսաթիվը դեռ չեն հրապարակվել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |