Տոնոյան. Շվեդական կործանիչ գնելու որոշում չկա, քննակում ենք բոլոր տարբերակները![]() 12 նոյեմբերի 2018 - 18:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ հայկական կողմը շվեդական JAS-39 Gripen կործանիչների ձեռքբերման վերաբերյալ այս պահին որևէ որոշում չունի: «Ուսումնասիրում ենք բոլոր ստացվող առաջարկություններն, ու որոշումները կայացվում են համապատասխան գնի, որակի մատակարարման ժամկետների: Որևիցե որոշում շվեդական JAS-39 Gripen կործանիչների վերաբերյալ այս պահին չկա», - ասել է Տոնոյանը: Տոնոյանն ասել է նաև, որ կործանիչների գնման ընտրությունն «արդեն իսկ կատարված է, լուծվում են որոշ ֆինանսատնտեսական խնդիրներ»: Նա նշել է՝ «հնարավոր է, որ խոսքը ՍՈՒ 30-ների մասին է»: Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունից PanARMENIAN.Net ինհայտնեցին, որ Հայաստանի Հանրապետությունը քննարկում է շվեդական JAS-39 Gripen կործանիչների ձեռքբերումը: Նշվում է, որ բազմաֆունկցիոնալ օդուժի ստեղծման նպատակով քննարկվում է նաև այլ երկների արտադրության կործանիչ ինքնաթիռների ձեռքբերման հարցը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |