Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 44-ի. Նահանգն աղետի գոտի է հայտարարվել

Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 44-ի. Նահանգն աղետի գոտի է հայտարարվել

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 44-ի: Այդ մասին հայտարարել է շերիֆ Քորի Հոնեան, հայտնում է ABCNews-ը:

«Այսօրվա դրությամբ հայտնաբերվել է ևս 13 զոհի դի: Սա ամենաավերիչ հրդեհն է ԱՄՆ պատմության մեջ»,-ասել է Հոնեան, գրում է «Վեդոմոստին» ABCNews-ի վրա հղումով:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին Կալիֆորնիան հայտարարել է տարերային աղետի գոտի: «Ես հենց նոր արագացված կարգով հավանություն եմ տվել Կալիֆորնիան աղետի գոտի հայտարարելու մասին հարցմանը»,-գրել է նախագահն իր Twitter-ում: Նա նաև ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և մերձավորներին:

Ավելի վաղ հայտարարվել էր 31 զոհի մասին: Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմել է 450 քկմ: Միաժամանակ անտառներն այրվում են մի քանի վայրում: Որպես պատճառ նշվում է չոր եղանակն ու ուժեղ քամին, որի հետևանքով որոշ վայրերում կրակը տարածվում է ժամում 80 կմ արագությամբ:Մալիբուի շրջանում ավելի քան 370 տուն է այրվել: Նահանգի հյուսիսում գրեթե ամբողջովին այրվել է Փարադայս քաղաքը: Տարհանվել է մոտ 150,000 բնակիչ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---