ԲՈՀ-ի նախկին նախագահը՝ Թատերականի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար![]() 13 նոյեմբերի 2018 - 17:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրամանով բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը նշանակվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Լիլիթ Արզումանյանը ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախկին նախագահն է, նա գլխավորել է կառույցը 2013-2018թթ., մինչ այդ 1993-ից եղել է ԲՈՀ-ի նախագահի տեղակալը: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Լիլիթ Արզումանյանը 1988թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Արևելքը հայ արձակում» թեմայով և ստացել գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2001թ. պաշտպանել է դոկտորական` «Պարույր Սևակի պոեմները» թեմայով և ստացել գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 2001թ.-ից Հայաստանի գրողների միության անդամ է, 2005-ից` Հայաստանի թատերական գործիչների միության անդամ:Լ. Արզումանյանը հինգ գրքի Չգրականագիտություն և արձակՃ և ութ տասնյակ գրականագիտական, հրապարակախոսական և թատերագիտական հոդվածների հեղինակ է: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |