Պաշտոնյաների թոշակը չի գերազանցի նվազագույնի 10-ապատիկը. Առավելագույն շեմ է սահմանվել14 նոյեմբերի 2018 - 11:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը, կենսաթոշակառուների շրջանում աղքատությունը նվազեցնելու և կենսաթոշակների չափերի անհամաչափությունը մեղմելու նպատակով, պետական կենսաթոշակային ապահովության համակարգում կներդնի նոր գործիք՝ առավելագույն կենսաթոշակի չափ: Համապատասխան որոշման նախագիծն տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախագծով սահմանվում է, որ պաշտոնատար անձանց կենսաթոշակի առավելագույն չափը չի կարող գերազանցել կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի 10-ապատիկը: 2018 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով կենսաթոշակ է ստանում 638 անձ, կենսաթոշակի միջին չափը 344,000 դրամ է: Առանձին կատեգորիաների անձանց կենսաթոշակի միջին չափն ավելի բարձր է, մասնավորապես` Սահմանադրական դատարանի անդամների կենսաթոշակի միջն չափը կազմում է 670,000 դրամ, դատավորներինը` 522,000 դրամ, դատախազներինը` 384,000 դրամ, քննչական ծառայության ծառայողներինը` 441,000 դրամ և այլն: Հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի առնելով, որ աշխատանքային կենսաթոշակների միջին չափը, 35 տարվա ստաժի ստաժի միջին չափի առկայության դեպքում կազմում է 41,625 դրամ, իսկ մոտ 17,000 կենսաթոշակառու ստանում է պարենային (ծայրահեղ) աղքատության գծից ցածր կենսաթոշակ, նպատակահարմար է «Պաշտոնատար անձանցգործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով կենսաթոշակ ստացողների համար սահմանել կենսաթոշակի առավելագույն չափ: Ընթերցեք նաև՝ «ՀՀ-ում դատավորի միջին թոշակը 12,5 անգամ մեծ է 35 տարվա ստաժ ունեցողի թոշակից»: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |